ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել Հարավային Աֆրիկային տրամադրվող ողջ ֆինանսական օգնությունը: Նա «Truth» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ այդ երկիրն «առգրավում է հողերն ու չափազանց վատ վերաբերում որոշ խավերի»:
Թրամփը չի հստակեցրել, թե ինչի մասին է խոսքը, սակայն հայտարարել է, որ Հարավային Աֆրիկայում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ են, ինչն ԱՄՆ-ն չի հանդուրժի:
ՀԱՀ-ի իշխանությունները Թրամփի հայտարարության հետ կապված պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն արել:
Ինչպես նշում Է Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության վերջին տվյալները, 2023թ․ Հարավային Աֆրիկային ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 440 մլն դոլար: