Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են հանդիպել Արաբական Միացյալ Էմիրություններում կամ Սաուդյան Արաբիայում․ հաղորդում Է Reuters գործակալությունը:
Ըստ անանուն աղբյուրների՝ Կրեմլի ներկայացուցիչներն արդեն այցելել են այդ երկրներ:
Թրամփն ու Պուտինը հայտարարել են շփումների պատրաստակամության մասին, սակայն Կրեմլը հերքում է, որ երկու նախագահների հանդիպումն արդեն նախապատրաստվում է: Գագաթնաժողովի հնարավոր ամսաթիվը կամ վայրը նույնպես չի նշվել։
Երկու նախագահները լավ հարաբերություններ ունեն Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առաջնորդների հետ․ նշում Է Reuters-ը: