ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները․
«Այսօր երեկոյան Թբիլիսիում խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ դաժան ճնշումն անընդունելի է։
Վրաստանը չի համապատասխանում թեկնածու երկրի սպասելիքներին։
ԵՄ-ն աջակցում է Վրաստանի ժողովրդին ազատության և ժողովրդավարության համար պայքարում»,- գրել է Կալլասը։