Միջազգային

«Մեզ համար շատ կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը». Իրանի ԱԳՆ խոսնակ

«Մեզ համար շատ կարևոր է կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը և բոլոր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը»․ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, և կան դիվանագիտական ​​շփումներ, որոնք վերջին օրերին աճել են։

Մենք հայտարարել ենք և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ցանկացած օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ աջակցելով այս երկու երկրների միջև երկխոսության առաջխաղացմանը»,- հայտարարել է Բաղային։