ԱՄՆ նորաստեղծ Պետական կառավարման արդյունավետության վարչությունը (DOGE), որը ղեկավարում է տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը, թիրախավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և անցած հանգստյան օրերին քայլեր է ձեռնարկել գործակալության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:
Կոնգրեսի բարձրաստիճան աղբյուրները Fox News-ին հայտնել են, որ ԱՄՆ ՄԶԳ-ի ավելի քան 50 բարձրաստիճան աշխատակից ուղարկվել են վարչական արձակուրդի։ Նրանց հանդեպ կիրառվել է խափանման միջոց․ նրանք չեն կարող առանց թույլտվության շփվել գործակալությունից դուրս որևէ մեկի հետ:
Պարբերականը հաղորդում է նաև, որ Վաշինգտոնի Ռեյգանի անվ․ կենտրոնում գտնվող գործակալության կենտրոնական գրասենյակի վրայից հանվել են նաև ցուցանակները։ Մասկի վարչությունը վերահսկողություն է հաստատել նաև գործակալության համակարգչային համակարգերի վրա:
Նշենք, որ, ըստ Կոնգրեսի հետազոտական ծառայության, գործակալությունը անցյալ տարի տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի հատկացումներ: