Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն փետրվարի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։
Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովին։
Այս տեղեկատվության համաձայն՝ Նեթանյահուն և Վիտկոֆը պայմանավորվել են, որ Գազայում հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն Վաշինգտոնում երկուշաբթի օրը՝ հրադադարի 16-րդ օրը՝ փետրվարի 3-ին։