Միջազգային

Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցիներին․ Ֆիդան

Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցիներին, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պայմաններից մեկը նախատեսում է, որ ազատ արձակվելուց հետո պաղեստինցի բանտարկյալները չպետք է մնան պաղեստինյան հողերում։ Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ այլ երկրների հետ մենք պատրաստ ենք հյուրընկալել ազատագրված պաղեստինցիներին։ Մյուս երկրները նույնպես կնպաստեն համաձայնագրի իրականացմանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը Քաթարի իր գործընկեր Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցություններից հետո։