Միջազգային

Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մարտինես քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն երեք մարդ է տուժել։ Այս մասին գրում է Mercury News-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Shell Avenue-ում։ Նշվում է, որ պայթյունի և լայնածավալ հրդեհի պատճառ է դարձել ածխաջրածնի արտահոսքը։

Գործարանի երեք աշխատակիցներ թեթեւ վնասվածքներ են ստացել, նավթավերամշակման գործարանի բոլոր աշխատակիցները տարհանվել են։  Փրկարարներն աշխատում են դեպքի վայրում։