Միջազգային

Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաները քննարկել են «3+3»-ի շրջանակներում համագործակցությունը

 Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Ադրբեջանի և Իրանի միջև փոխվստահության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Այս մասին սոցցանցերում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Թեհրան կատարած մեր այցի ընթացքում մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանաեիի և արտաքին գործերի նախարար պարոն Աբբաս Արախչիի հետ»,- գրել է նա՝ նշելով, որ քննարկվել է միջազգային կազմակերպություններում և տարածաշրջանային «3+3» ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխվստահության բարձրացմանն ուղղված միջոցառումները»,- ասված է գրառման մեջ։