Միջազգային

Թրամփն իր բնավորությամբ արագ կարգուկանոնը կվերականգնի․ Պուտին

Լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերություններից։

«Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոնը կվերականգնի այնտեղ։ Եվ բոլորը, կտեսնեք, դա տեղի կունենա արագ, շուտով, նրանք բոլորը ծնկի կգան տիրոջ ոտքերի մոտ և մի քիչ պոչերը կթափահարեն իրենց տեղերում»,- ասել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ եվրոպական էլիտան ավելի շատ հավանում էր Ջո Բայդենին, իսկ Դոնալդ Թրամփը այլ պատկերացումներ ունի այն մասին, թե ինչն է լավ և ինչը՝ վատ։

«Եվրոպան ուրախ էր կատարել Վաշինգտոնի ցանկացած հրաման Բայդենի օրոք. Եվրոպայում քաղաքական գործիչները պայքարեցին Թրամփի դեմ, միջամտեցին ԱՄՆ-ի ընտրական գործընթացին, իսկ նրա հաղթանակից հետո շփոթվեցին։ Նախկինում եվրոպացի առաջնորդները համարձակություն ունեին պայքարելու սեփական կարծիքի համար, այսօր այդպիսի մարդիկ չկան։ Եվրոպական վերնախավերը, որոնք արգելում են այլընտրանքային քաղաքական գաղափարները, «քաղաքական մանուկներ» են. Եվրոպական շահերի տեսանկյունից սա աղետ է»,- ասել է նա։