Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում հսկողության տակ են վերցվել 24 օր շարունակ մոլեգնող անտառային հրդեհները, որոնք ոչնչացրել են մոտ 23 հազար հեկտար տարածք և պատճառելով զգալի վնաս։
Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի (CAL FIRE) կայքում հրապարակված տվյալների համաձայն, հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են Իտոն և Փալիսադես հրդեհների հետ կապված:
Կալիֆոռնիայի տարբեր շրջաններ ընդգրկած անտառային հրդեհները խլել են 29 մարդու կյանք, վնասել են 23 հազար հեկտար տարածք:
Հրդեհը ոչնչացրել է մոտ 16 հազար շինություն։ Հրդեհների պատճառները հետաքննվում են։