81 տարեկանում՝ ծանր հիվանդության արդյունքում, մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը։
Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2004-2010 թվականներին, գրում է Welt թերթը։
«Հորսթ Քյոլերը մահացել է շաբաթ վաղ առավոտյան՝ 81 տարեկան հասակում կարճատև, բայց ծանր հիվանդությունից հետո»,- գրում է թերթը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակը։
Քյոլերը պետության ղեկավար է ընտրվել 2004 թվականի մայիսի 23-ին, վերընտրվել է 2009 թվականին, իսկ 2010 թվականի մայիսին հրաժարական է տվել։