Միջազգային

Թրամփը հրամայել է օդային հարվածներ հասցնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հրամայել է Սոմալիում օդային հարվածներ հասցնել Իսլամական պետության (ԻԼԻՊ) մի խումբ անդամների դեմ, ովքեր թաքնվում էին երկրի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

«Այս մարդասպանները, որոնք թաքնվում էին քարանձավներում, սպառնում էին ԱՄՆ-ին և մեր դաշնակիցներին։ Օդային հարվածները ոչնչացրել են նրանց բնակության վայրերը և սպանել բազմաթիվ ահաբեկիչների՝ առանց քաղաքացիական անձանց վնասելու», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Հարվածները հասցվել են Սոմալիի Գոլիս լեռներում։

Reuters-ը գրում է, որ Սոմալիի նախագահի գրասենյակի մի պաշտոնյա հաստատել է հարվածները և նշել, որ երկրի կառավարությունը դրական է գնահատում այդ քայլը։ «Սոմալին չի կարող ահաբեկիչների ապահով թաքստոց լինել», – ասել է նա։