ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է հանձնել երկու իսրայելցի պատանդների։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Նշվում է, որ Կարմիր խաչից տեղելացրել են Իսրայելի բանակի զինվորականներին, որ պատանդներ Յարդեն Բիբասը և Օֆեր Կալդերոնը հանձնվել են իրենց: Կարմիր Խաչն այժմ նրանց բերում է Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի մոտ՝ Գազայի հատվածում։