«Այն միտքը, որ BRICS-ի երկրները փորձում են հրաժարվել դոլարից, մինչ մենք մի կողմ ենք քաշվել, ավարտված է: Մենք պատրաստվում ենք այս թշնամական թվացող երկրներից պահանջել պարտավորություն, որ նրանք ոչ կստեղծեն BRICS-ի նոր արժույթ, ոչ էլ կաջակցեն որևէ այլ արժույթի՝ հզոր ԱՄՆ դոլարի փոխարեն»․ սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սպառնալով 100% մաքսատուրքեր կիրառել այդ երկրների նկատմամբ։
«Հակառակ դեպքում նրանք կկանգնեն 100% մաքսատուրքերի առջև և պետք է ակնկալեն, որ հրաժեշտ կտան ԱՄՆ-ի հրաշալի տնտեսության մեջ ին–որ բան վաճառելուն»,- ընդգծել է ԱՄՆ նորընտիր նախագահը։
Նախագահի խոսքով՝ ոչ մի շանս չկա, որ BRICS-ը կփոխարինի ԱՄՆ դոլարը միջազգային առևտրում կամ որևէ այլ տեղ։
«Ցանկացած երկիր, որը կփորձի դա անել, բարև կասի սակագներին և հրաժեշտ տա Ամերիկային»,- հավելել է նա։