Միջազգային

Հայտնաբերվել են Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը»

Ջրասուզակները Պոտոմակ գետի հատակից դուրս են բերել ուղևորատար ինքնաթիռի «սև արկղերը»:

CBS հեռուստաընկերությունն իր աղբյուրներից հաստատում է ստացել, որ գտնվել են երկու ինքնագրիչները՝ մեկը, որ ձայնագրում է թռիչքի պարամետրերը, և մյուսը, որ ձայնագրում է օդաչուների խցիկում բանակցությունները:

CBS-ի տվյալներով՝ «սև արկղերի» ձայնագրությունները կվերլուծի տրանսպորտի անվտանգության վարչության լաբորատորիան, որը գտնվում է աղետի վայրից ոչ հեռու։