Վաշինգտոնը չպետք է զբաղվի Սիրիայի խնդիրներով, ԱՄՆ վարչակազմը որոշում կկայացնի այդ հանրապետության վերաբերյալ․ այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով իսրայելական զլմ-ներում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ Վաշինգտոնը մտադիր է դուրս բերել զորքերը Սիրիայից:
«Ես չգիտեմ, թե ով է դա ասել, բայց մենք դրա վերաբերյալ որոշում կկայացնենք», - ասել Է նա:
«ԱՄՆ-ն չպետք է միջամտի Սիրիայի գործերին: Մենք Սիրիայի հարցով որոշում կկայացնենք։ Սիրիան իր խնդիրներն ունի։ Այնտեղ արդեն բավական խառնաշփոթ է։ Մենք չպետք է միջամտենք դրան», - հայտարարել Է Սպիտակ տան ղեկավարը։