Միջազգային

Ֆիցոն «Վրացական լեգեոնին» մեղադրել է հեղաշրջման հնարավոր փորձի մեջ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ «Վրացական լեգեոնը» մասնակցել է Սլովակիայում հակակառավարական ցույցերին։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ Սլովակիայում հանրահավաքների կազմակերպման ետևում կանգնած է «Վրացական ազգային լեգեոնը»։ Դա ռազմական կազմակերպություն է, որը ուկրաինական բանակի մաս է կազմում»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Լեգեոնի առաջնորդ Մամուկա Մամուլաշվիլիին արգելել են մուտք գործել Սլովակիա․ հայտնել է Սլովակիայի ՆԳ նախարար Մատուշ Շուտայ-Էշտոկը: