Միջազգային

«Փրկվածներ չկան»․ Թրամփը՝ Վաշինգտոնի ավիավթարի մասին

Վաշինգտոնում քաղաքացիական ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից ոչ ոք չի փրկվել, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ցավոք, ողջ մնացածներ չկան»,- ասել է նա։

Թրամփը նշել է, որ Վաշինգտոնում ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս անհայտ են։

«Կպարզենք, թե ինչպես է տեղի ունեցել այս աղետը, և համոզվելու ենք, որ նման բան այլևս չի կրկնվի։ Ուղևորատար ինքնաթիռի անձնակազմը ճիշտ է գործել։ Աղետը, ըստ էության, առաջացել է ուղղաթիռի պատճառով»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։

Նա ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով զոհերի կապակցությամբ։

«Դա իսկապես ցնցեց բոլորին, այդ թվում՝ այլ երկրներից։ Մենք ունեինք ռուսական պատվիրակություն այդ ինքնաթիռում, շատ տաղանդավոր մարդիկ: Մենք շատ, շատ, շատ ցավում ենք»,- ասել է Թրամփը։