Թուրքիայի Կարս քաղաքում շարունակվում են Թուրքիայի զինված ուժերի կողմից կազմակերպված 2025 թվականի ձմեռային զորավարժությունները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները ր նշում, որ դրանք տեղի են ունենում ծայրահեղ ցուրտ պայմաններում։
Թուրքիայի զինված ուժերի 2025 թվականի ձմեռային զորավարժությունները մեկնարկել էին հունվարի 20-ին։ Միջոցառմանը մասնակցում է Թուրքիան ներկայացնող 12 000 մարդ, այդ թվում՝ Ազգային պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, ցամաքային զորքերի հրամանատարությունը, ռազմածովային ուժերի հրամանատարությունը, ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունը, ինչպես նաև քաղաքացիական պետական կառույցներն ու կազմակերպությունները:
Բացի այդ, 199 մարդ է ժամանել ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Բանգլադեշից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Իտալիայից, Կոսովոյից, Պակիստանից, Ղազախստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Լիբիայից, Մոնղոլիայից, Նիգերից, Տաջիկստանից և Հորդանանից:
Զորավարժությունները ներառում են ուսուցում այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են հրետանային կրակը, որոնողափրկարարական աշխատանքները, համատեղ գործողություններում փոխգործունակության և համակարգման ապահովումը, ստորաբաժանումների մարտական հմտությունների փորձարկումը և տեխնիկայի հետ կապված խնդիրները: