Հունվարի 29-ին, ժամը 13:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բլագոդարնոյե գյուղում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17։28-ին։ Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում այրվել է խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղից 7 աշխատակից։