Բունդեստագը կողմ է քվեարկել սահմանային մշտական հսկողություն սահմանելու վերաբերյալ ընդդիմադիր դաշինքի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) առաջարկին։
Բանաձևը, որը կոչվում է «Հինգ կետի պլան», կոչ է անում ուժեղացնել սահմանային հսկողությունը, անօրինական ներգաղթյալներին արտաքսել և արգելել առանց փաստաթղթերի միգրանտների մուտքը: