Միջազգային

Lufthansa-ն գնել է airBaltic ավիաընկերության 10%–ը

Գերմանական ավիացիոն հսկա Lufthansa Group-ը մինորիտար մասնաբաժին է ձեռք բերում լատվիական airBaltic ավիաընկերությունում։ Այս մասին հայտնել են երկու ընկերությունները:

Ինչպես հետևում է հաղորդագրություններից, գերմանական ավիակոնցեռնը համաձայնագիր է ստորագրել 10% բաժնեմասը 14 մլն եվրոյով գնելու մասին: Lufthansa-ն նաև տեղ կստանա airBaltic-ի դիտորդական խորհրդում: