Միջազգային

Թրամփը՝ Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ լիովին տեղեկացված է Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում տեղի ունեցած վթարի մասին։ Նա իր Truthsocial կայքում գրել է.

«Ինքնաթիռն օդանավակայանում գտնվում էր սովորական թռիչքուղու վրա: Ուղղաթիռը երկար ժամանակ ինքնաթիռի ուղղությամբ էր թռչում։ Երկինքը պարզ էր, ինքնաթիռի լույսերը վառվում էին, ինչո՞ւ չէր ուղղաթիռը բարձրանում, իջնում կամ շրջվում: Ինչու կառավարման աշտարակը ուղղաթիռին չհրահանգեց՝ ինչ անել: Դա վատ իրավիճակ է, որը, կարծես, պետք է կանխվեր: Լավ չէ»,-գրել է Թրամփը։