ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է 30 հազար առանձնապես վտանգավոր հանցագործ միգրանտների Գուանտանամո բանտ ուղարկելու պլանների մասին։
Նա պաշտպանության և ներքին անվտանգության նախարարներին հանձնարարել է ընդլայնել այդ կենտրոնը՝ ԱՄՆ-ի տարածքում ապօրինի գտնվող օտարերկրացի հանցագործներին կալանքի տակ պահելու համար:
Գուանտանամոյի բանտը, որը բացվել է 2002 թվականին, քննադատվել է բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի պատճառով։ Թրամփի նախորդները մտադրություն էին հայտնել փակել այն: