Միջազգային

ԱՄՆ-ում չեն հավատում, որ ավիավթարից որևէ մեկը ողջ է մնացել

ԱՄՆ Կոլումբիայի շրջանի հրշեջ-փրկարարական ծառայության պետ Ջոն Դոնելին, անդրադառնալով ավիավթարի վայրում իրականացվող աշխատանքներին, հայտարարել է, որ, հաշվի առնելով վթարի մասշտաբները, 300 մարդ է ուղարկվել դեպքի վայր:

Նրա խոսքով՝ փրկարարները ցրտի, ուժեղ քամու ու սառցապատ ջրի պայմաններում աշխատել են ողջ գիշեր:

Նա նշել է, որ չնայած այդ ջանքերին, իրենք այժմ փրկարարական գործողությունից անցնում են վերականգնողական գործողությունների․

«Մենք չենք հավատում, որ ինչ-որ մեկը ողջ է մնացել այս աղետից», - ասել է նա:

Նա հավելել է, որ հաջողվել է ինքնաթիռից դուրս բերել 27, իսկ ուղղաթիռից՝ մեկ դիակ: