Սիրիայի փաստացի ղեկավար և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան պաշտոնապես նշանակվել է երկրի անցումային շրջանի նախագահ․ հաղորդում են սիրիական պետական լրատվամիջոցները։
Ալ-Շարաան սիրիական նոր իշխանություններից ստացել է լիազորություն՝ ձևավորելու ժամանակավոր օրենսդիր խորհուրդ, որը կգործի մինչև երկրի նոր սահմանադրության ընդունումը։
Նրա նշանակման մասին հայտարարվել է Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
Սիրիայի նոր ղեկավարությունը նաև հայտարարել է բոլոր այն զինված խմբավորումների, ինչպես նաև Ասադի ռեժիմի ժամանակ ձևավորված բանակի և հատուկ ծառայությունների լուծարման մասին։
Հաղորդվում է, որ դրանց փոխարեն կստեղծվի նոր անվտանգության կառուցվածք։։ Սակայն դրա վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն ներկայացվել։