Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին․
«Համոզված եմ, որ Ձեր նոր նախագահության շրջանում Իրանի և Բելառուսի բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությունը բոլոր երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում ավելի կընդլայնվեն», - ասված Է շնորհավորական ուղերձում: