Միջազգային

Meta-ն Թրամփին 25 մլն դոլար կվճարի

The Wall Street Journal թերթի հաղորդմամբ՝ Meta-ն համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վճարել մոտ 25 միլիոն դոլար։ 

Թրամփն ընկերության ու դրա տնօրենի դեմ հայց էր ներկայացրել այն բանից հետո, երբ սոցիալական հարթակը ԱՄՆ Կապիտոլիումի վրա գրոհից հետո արգելափակեց իր հաշիվները։

Meta-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը հայտարարել է, որ ընկերությունը կվճարի 25 մլն դոլար, որից 22 մլն-ը կուղղվի Թրամփի նախագահական գրադարանի ֆոնդին, իսկ մնացած մասը՝ դատական ծախսերի վճարմանը։

Սթոունի խոսքով՝ հաշտության համաձայնությունը ընկերությունից չի պահանջում հրապարակայնորեն ընդունել խախտումները: