Իսրայելցի կին զինծառայող Ագամե Բերգերն ազատվել է գերությունից և հանձնվել Գազայում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին:
Նրանից բացի, այսօր գերությունից ազատվել են ևս երկու իսրայելցի՝ 29-ամյա Արբել Յեհուդը և 80-ամյա Գադի Մոշե Մոզեսը։
Սպասվում է նաև Թաիլանդի 5 քաղաքացու ազատումը, որոնք նույնպես առևանգվել էին հոկտեմբերի 7-ին: Նրանց ազատ արձակումը հնարավոր է դարձել Թաիլանդի կառավարության և ՀԱՄԱՍ խմբավորման ուղիղ բանակցությունների շնորհիվ։