Միջազգային

ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ Եգիպտոսի և Նյու Ջերսիի գործարարների ծառայությունների դիմաց կաշառքներ, այդ թվում՝ ոսկու ձուլակտոր ստանալու համար․ գրում է Reuters-ը:

Շրջանային դատավոր Սիդնի Սթայնը դատավճիռ է կայացրել Մանհեթենի դաշնային դատարանում անցած տարվա հուլիսին Մենենդեսի դատավճռի հրապարակումից հետո:

Մենենդեսն ազատազրկումը կսկսի կրել հունիսի 6-ին։ Նրա կնոջ՝ Նադին Մենենդեսի կոռուպցիոն գործով դատավարությունը սկսվել է մարտին: 

Մենենդեսը, որը 18 ու կես տարի ներկայացնում էր Նյու Ջերսին Սենատում և ղեկավարում այդ մարմնի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, հուլիսին մեղավոր ճանաչվեց ծանր հանցագործությունների բոլոր 16 մեղադրանքներում, ներառյալ՝ կաշառակերությունը և խարդախությունը: Նա նաև ճանաչվել է օտարերկրյա գործակալ, ինչն աննախադեպ է ամերիկացի սենատորների դեպքում:

71-ամյա Մենենդեսը Սենատից հրաժարական էր տվել օգոստոսին։