ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել հակասեմականության դեմ պայքարի մասին: Փաստաթղթում խոսվում է «հակասեմական խտրականության, վանդալիզմի և բռնության աննախադեպ ալիքի» մասին, որը բարձրացվել է 2023թ․ հոկտեմբերի 7-ից՝ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակվելուց հետո:
Հրամանագիրը նախատեսում է արտաքսել այն ուսանողներին, որոնք երկրի քաղաքացի չեն, և անձանց, որոնք մասնակցել են պաղեստինամետ ցույցերին: Խոսքը բողոքներին այնպիսի մասնակցության մասին է, որը կարող էր գնահատվել որպես ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն։
«Բոլոր օտարերկրացիներին, ովքեր ապրում են ԱՄՆ -ում և միացել են ջիհադի աջակցության ցույցերին, զգուշացնում ենք՝ 2025թ․ մենք ձեզ կգտնենք և կարտաքսենք», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
«Ես նաև արագ կչեղարկեմ ՀԱՄԱՍ -ի բոլոր կողմնակիցների ուսանողական վիզաները համալսարանական ճամբարներում, որոնք ավելի, քան երբևէ վարակված են արմատականությամբ», - հայտարարել Է նախագահը: