Միջազգային

Եվրախորհրդարանն առաջարկել է Մասկին առաջադրել Նոբելյան մրցանակի

Եվրախորհրդարանի սլովենացի պատգամավոր Բրանկո Գրիմսը հայտարարել է, որ առաջարկել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի թեկնածությունը 2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի՝ խոսքի ազատությանն ու խաղաղությանն աջակցելու համար։

«Առաջարկն այն մասին, որ Իլոն Մասկը խոսքի ազատության և, հետևաբար, խաղաղության մարդու հիմնարար իրավունքին իր շարունակական աջակցության համար ստանա 2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակ, այսօր հաջողությամբ ներկայացվելօ է»,- գրել է Գրայմսը սոցիալական ցանցում՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր իր հետ միասին նպաստել են Մասկի առաջադրմանը։

Եվրախորհրդարանի պատգամավորը նամակ է հրապարակել Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտից, որում նշվում է, որ առաջադրման առաջարկն ընդունվել է: