Միջազգային

Բայրամովը կառուցողական է որակել Հայաստանի հետ խաղաղությանն ուղղված ջանքերը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև 2-րդ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ տարածաշրջանով է իրականացվում Արևելք-Արևմուտք միջին միջանցքի նոր զարկերակի անցկացումը, որը մեծ հեռանկարներ ունի:

Նախարարը կարևորել է նաև Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը՝ նշելով, որ մտահոգիչ են Հայաստանի սահմանադրության մեջ և այլ իրավական ակտերում Ադրբեջանի վերաբերյալ «տարածքային պահանջներն ու ռևանշիստական ​​միտումները»։ Միաժամանակ, նա նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է իր կառուցողական ջանքերն այդ ուղղությամբ։