Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության և հայտարարել, որ դիմադրության ոգին չի կորչի։
Նախագահական համալիրում տեղի ունեցած ընդունելության ընթացքում քննարկվել են Գազայի հրադադարի գործընթացը և Պաղեստինում ընթացիկ զարգացումները։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդին՝ Գազայի հատվածում առկա իրողությունների լույսի ներքո։ Նա հույս է հայտնել, որ հրադադարի երկրորդ և երրորդ փուլերը հաջողությամբ կավարտվեն։
Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Կալինը, նախագահի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը, նախագահի Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը և գլխավոր խորհրդական Սեֆեր Թուրանը։