Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ուղերձով դիմել է Զելենսկուն և Ուկրաինայի մայրաքաղաքի ռազմական վարչակազմի նոր ղեկավարությանը մեղադրել իշխանությունը յուրացնելու փորձի մեջ:
Կլիչկոն հայտարարել է, որ Զելենսկու շրջապատի մարդիկ զբաղվում են քաղաքական ինտրիգներով՝ Կիևում փորձ անելով «ոչնչացնել տեղական ինքնակառավարումը»․
«Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի նոր ղեկավարը, որը ռազմական կրթություն և փորձ չունի, արգելափակում է առանցքային տնտեսական հարցերի լուծումը՝ վնասված տների, ենթակառուցվածքների վերականգնում, տուժած բնակիչների փոխհատուցում և այլն: Դա ապակայունացնում է քաղաքի կառավարումը և սպառնալիք ստեղծում մայրաքաղաքի կենսապահովման համար», - հայտարարել Է Կլիչկոն։