Մոսկվայի դատախազությունը պահանջում է ահաբեկչության հրապարակային կոչերի փաստով քրեական գործ հարուցել հայ բլոգեր Արսեն Մարգարյանի նկատմամբ․ հայտնել են գերատեսչությունից։
Դատախազական ստուգման նյութերն ուղարկվել են քննչական մարմին։
Դատախազությունում նշել են, որ համացանցում հայտնաբերվել է բլոգեր Արսեն Մարգարյանի հետ հարցազրույց պարունակող տեսանյութ, որի ընթացքում նա հրապարակային կոչեր է հնչեցրել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական գործունեություններ իրականացնելու վերաբերյալ:
«Մարգարյանը նմանատիպ կոչեր է արել նաև հանրային մեկ այլ ալիքի ուղիղ եթերում», - նշել են գերատեսչությունում: