Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում 2024թ. դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած մահացու ավիավթարից 1 ամիս անց նախնական զեկույցը փաստում է՝ ինքնաթիռի երկու շարժիչում էլ հայտնաբերվել են արյուն և փետուրներ։ Բայկալյան սուզաբադի մնացորդները վկայում են, որ ինքնաթիռին վերջին րոպեներին հարվածել է թռչունը. գրում է Reuters-ը։
Դեռևս պարզ չէ, թե որքանով է թռչնի հարվածը վճռորոշ եղել ավիավթարի համար։
Մինչ այդ, միջազգային քաղավիացիայի կազմակերպության (ICAO) տվյալներով՝ 2016-2021թթ․ գրանցվել է վայրի թռչունների հարվածների մասին ավելի քան 270․000 զեկույց։
Սակայն սրանցից միայն 3%-ի դեպքում է հաղորդվել ինքնաթիռի մասերի վնասման մասին։ Վայրի թռչունների հարվածների մեծ մասը չի ազդում չվերթի վրա։
Ինչպես ICAO-ի, այնպես էլ FAA-ի զեկույցները բացահայտել են՝ նման դեպքերի մեծ մասը տեղի են ունենում թռիչքի կամ վայրէջքի ընթացքում, երբ թռչունները թռչում են ցածր բարձրության վրա։