Միջազգային

«Իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա, բայց Պուտինը վախենում է». Զելենսկի

«Իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա, բայց Պուտինը վախենում է բանակցություններից և ամեն ինչ անում պատերազմը ձգձգելու համար»․ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա մեկնաբանել է Պուտինի այն հայտարարությունը, թե Զելենսկին իրավունք չունի ստորագրել Ռուսաստանի հետ վերջնական խաղաղության համաձայնագիր․

«Այսօր Պուտինը կրկին հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում՝ պատերազմը ձգձգելու համար։ Նրա ամեն քայլը և ցինիկ հնարքները ուղղված են պատերազմն անվերջանալի դարձնելուն», - հայտարարել Է Զելենսկին։

Նա նշել է, որ այժմ «իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա», բայց Պուտինն ամեն ինչ անում է, որպեսզի «կամ շարունակի սպանել, կամ դադար վերցնի, որպեսզի հետագայում, հիբրիդային հարվածներ հասցնելով, նոր լայնամասշտաբ ներխուժում պատրաստի»: