Միջազգային

Ռուբիոն ողջունել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ և Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ:

Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է անդրատլանտյան անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը և կոչ արել Եվրոպային՝ ավելացնել պաշտպանական ծախսերն ու ուշադրություն հրավիրել այն մարտահրավերներին, որոնք ներկայացնում է Չինաստանը:

Պետքարտուղարը ողջունել է նաև Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցների երկարաձգումը: