Միջազգային

Անկարան ձգտում է առաջատար դեր խաղալ տարածաշրջանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցություն է խոստացել եղբայրական ժողովուրդներին՝ նշելով, որ Անկարան ձգտում է հակամարտությունները լուծել դիվանագիտության միջոցով: Անկարան կշարունակի հետևել ճգնաժամային տարածաշրջաններում իր դաշնակիցներին աջակցելու քաղաքականությանը։

«Պաղեստինից մինչև Սիրիա, Կովկասից մինչև Բալկաններ, Աֆրիկայից մինչև Թուրքեստան, մենք ձեռք ենք մեկնում եղբայրական ժողովուրդներին, որոնք պայքարում են գոյատևման համար»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Անկարան ձգտում է առաջատար դեր խաղալ տարածաշրջանում կայունության և արդարության ապահովման գործում։

Նախագահը նշել է, որ Թուրքիան կողմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ: