Ռուսաստանի գլխ․ դատախազությունը «Դոմոդեդովո»-ի սեփականաշնորհման օրինականությունը ստուգելուց հետո օդանավակայանի դեմ հայց է ներկայացրել:
Առկա է 32 մեղադրյալ, այդ թվում՝ օդանավակայանը շահագործող ընկերությունները և երկու անձ՝ օդանավակայանի վերահսկիչ խորհրդի նախագահն ու սեփականատեր Դմիտրի Կամենշչիկը։
«Կոմերսանտ»-ի անանուն զրուցակիցն ասել է, որ, ըստ պրակտիկայի, սեփականաշնորհման ստուգումներին սովորաբար հաջորդում են գույքը պետությանը վերադարձնելու պահանջները:
Ինչպես հիշեցնում է «Կոմերսանտ»-ը, «Դոմոդեդովոն» պետությանը փոխանցելու հարցը բարձրացվել է դեռ 2011 թվականին, երբ օդանավակայանում ահաբեկչության զոհ դարձավ 37 մարդ։