«Սիրիայում ռուսական ռազմաբազաների հետագա ճակատագրի հարցը լրացուցիչ խորհրդակցություններ է պահանջում․ կողմերը պայմանավորվել են շարունակել դրանք։ Այս պահին Սիրիայում ռուսական ներկայության փոփոխություններ չկան»․ լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Հունվարի 28-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է Դամասկոս և բանակցություններ վարել Սիրիայի վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ Շարաայի հետ:
«Մենք շնորհակալ ենք, որ մեր քաղաքացիները և օբյեկտները չեն տուժել վերջին իրադարձությունների հետևանքով։ Հույս հայտնեցինք, որ այդ գիծը կպահպանվի, և մեր շահերը Սիրիայում չեն տուժի։ Առայժմ ոչինչ չի փոխվել (ռուսական բազաների դեպքում- ТАСС): Այս հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում։ Մենք պայմանավորվել ենք շարունակել խորհրդակցությունները մեր համագործակցության ամեն ոլորտում», - հավելել է նա։