Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն այս շաբաթ կհանդիպի Սիրիայի նոր կառավարության հետ։ Այս մասին Reuters-ին հայտնել են սիրիական աղբյուրները։
Ըստ առկա տեղեկություններ՝ նա պատրաստվում է հանդիպման Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Աղբյուրները հավելյալ տեղեկություն չեն հաղորդել փոխնախարարի հանդիպումների, և թե որքան կտևի այցը։