Միջազգային

«Դատաստանի օրվա» ժամացույցը մեկ վայրկյանով մոտեցվել է կեսգիշերին

«Դատաստանի օրվա» ժամացույցը, որը խորհրդանշում է միջուկային սպառնալիքի պատճառով աշխարհում լարվածության աստիճանը, ևս մեկ վայրկյանով մոտեցվել է կեսգիշերին՝ 89 վայրկյան պակաս:

Այս ժամացույցը գործարկվել է 1947թ. «սառը պատերազմի» ժամանակ, երբ ժամացույցի սլաքները դրվել էին կեսգիշերից յոթ րոպե առաջ: Վերջին տարիներին դրանք միայն առաջ են շարժվել։

2020 թվականին սլաքներն առաջ էին շարժվել 20 վայրկյանով՝ ցույց տալով 100 վայրկյան մինչև «միջուկային կեսգիշեր»։ «Ամենահանգիստ» ժամանակը գրանցվել էր 1991 թվականին, երբ ժամացույցի սլաքները միջուկային կատակլիզմից հեռացել էին 17 րոպեով։ 

Մինչև կեսգիշեր մնացած ժամանակը խորհրդանշում է միջազգային իրավիճակի լարվածությունը և միջուկային զենքի մշակման առաջընթացը։ Կեսգիշերն ինքնին խորհրդանշում է միջուկային կատակլիզմի պահը։