Միջազգային

«Մոնա Լիզա»-ն կտեղափոխվի առանձին դահլիճ

Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» («La Gioconda») կտավը կտեղափոխվի Լուվրի առանձին սրահ՝ ցուցահանդեսի մնացած մասից առանձին մուտքով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մոնա Լիզան կցուցադրվի առանձին սենյակում՝ առանձին մուտքով, անկախ Լուվրի մնացած ցուցադրությունից»,- ասել է Մակրոնը հանրահայտ թանգարանի վերականգնման ծրագրերի վերաբերյալ հանդիպման ժամանակ։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաչիդա Դատին վերջերս հայտարարել էր, որ Փարիզի Լուվրի տոմսերի գները Եվրոպական միությունից դուրս գտնվող երկրների այցելուների համար կարող են աճել 2026 թվականի հունվարի 1-ից։