Միջազգային

Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել

Սերբիայի վարչապետ Միլոշ Վուկչևիչը հրաժարական է տվել զանգվածային ցույցերի ֆոնին: Այս մասին նա հայտնել է կառավարությունում արտահերթ ճեպազրույցի ժամանակ:

«Կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որին ես պատկանում եմ, այն կուսակցությունը, որը ղեկավարում եմ, որը հանրապետության նախագահի հետ հաղթել է 2012 թվականից ի վեր բոլոր ընտրություններում՝ նախագահական, խորհրդարանական, տեղական, բազմիցս, պետք է ցույց տա պատասխանատվության ամենաբարձր աստիճանը, պետք է ցույց տա նոր օրինաչափություններ սերբական քաղաքականության մեջ, ցույց տա, որ ամենապատասխանատուն է։ Ուստի իմ որոշումը Սերբիայի կառավարության նախագահի պաշտոնից հրաժարական տալն է», - ասել է Վուչևիչը ։