Միջազգային

Coca-Cola-ն հետ է կանչել իր ըմպելիքները որոշ երկրներից

Coca-Cola-ն հետ է կանչել իր ըմպելիքները Եվրոպայի մի քանի երկրներից, քանի որ դրանք պարունակում են քլորատ անունով քիմիական նյութի «ավելի բարձր մակարդակ». այս մասին հայտնում է BBC-ին։

Ընկերությունը հայտնել է, որ հետկանչը վերաբերում է հիմնականում Բելգիային, Լյուքսեմբուրգին և Նիդեռլանդներին: 

Coca-Cola-ի բելգիական մասնաճյուղը, որը զբաղվում է միջազգային շշալցմամբ ու բաշխմամբ, հայտնել է, որ հետ կանչված ըմպելիքները ներառում են Coke, Fanta, Sprite, Tropico և Minute Maid բրենդների արտադրանքները:

Քլորատը կարող է առաջանալ, երբ քլորի հիմքով ախտահանիչներy օգտագործվում են ջրի մաքրման և սննդի վերամշակման ժամանակ: