ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին կոչ է արել մեծացնել ամերիկյան պաշտպանական տեխնիկայի գնումները, հայտնում է Սպիտակ տունը։
Թրամփն ու Մոդին արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել, ասվում է վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ նախագահն ընդգծել է Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ի արտադրության պաշտպանական սարքավորումների գնումների ավելացման և առևտրային հարաբերությունների ուղղությամբ շարժվելու կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Կողմերը քննարկել են նաև Մոդիի Սպիտակ տուն այցի պլանները, հավելել է մամուլի ծառայությունը։