Միջազգային

Արտաքսված ներգաղթյալներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Գվատեմալայում

Արտաքսված ներգաղթյալներով ԱՄՆ ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Գվատեմալայում։ Սա մի օր անց այն բանից հետո, երբ Կոլումբիան հրաժարվել էր ընդունել ինքնաթիռը, միաժամանակ, ԱՄՆ-ի հետ հայտնվելով առևտրային պատերազմի եզրին։

Ըստ Reuters-ի՝ ռազմական ինքնաթիռում եղել է 64 մարդ։

Լրատվամիջոցի հաղորդմամբ, ԱՄՆ-Կոլումբիա հարաբերություններում լարվածությունը շարունակվում է։